Հարց սեքսոպաթոլոգին: «Ընկերոջս առնանդամը գրգռված վիճակում 10 սմ է: Դա բավարա՞ր է ինձ հաճույք պատճառելու համար»


19:00 , 17 սեպտեմբեր, 2013

Հարց`

Ընկերոջս առնանդամի երկարությունը գրգռված վիճակում 10 սմ է: Դա բավարա՞ր է՝ լիարժեք հարաբերություն ունենալու և ինձ հաճույք պատճառելու համար:


Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:


Սեռական հարաբերության որակի հարցում անդամի չափսն էական նշանակություն չունի: Մտահոգության առիթ է միկրոպենիսը, այսինքն՝ անդամի թերզարգացումը, որի ժամանակ անդամի երկարությունը 6 սմ-ից փոքր է: Ձեր նշած տարբերակի դեպքում անհանգստանալու կարիք չկա. դա լրիվ բավարար է՝ հաճույք զգալու համար: Ավելին՝ այդ երկարության դեպքում գրգռման պրոցեսի մեջ ընդգրկվում է նաև կնոջ ամենազգայուն կետերից մեկը՝ այսպես կոչված G կետը։ Հետևաբար, լիարժեք հաճույք ստանալու համար կարևոր է ոչ թե չափսը, այլ սեռական ակտի անցկացման տեխնիկան և կիրառվող դիրքերը: