Բաքվի բարբարոսական վարչախմբի անթաքույց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանն աստիճանաբար որևէ կենսունակությունից զրկելը


00:33 , 12 ապրիլ, 2024
Քանի որ ակնհայտ է, որ գոյություն չունի և ոչ մի իրական սահմանազատման և սահմանագծման գործընթաց, ապա պարզ է, որ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում Բաքվի բարբարոսական վարչախմբի իրական նպատակը Հայաստանի կենսական կոմունիկացիաների խաթարումն է և մեր պետության անվտանգության համար խնդիրների ստեղծումը։
Հակառակ պարագայում՝ օրինաչափ և տրամաբանական կլիներ գործընթացը սկսել, դիցուք, Հայաստան-Վրաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծերի հատման կետից։
Հետևաբար Բաքվի բարբարոսական վարչախմբի անթաքույց նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանն աստիճանաբար որևէ կենսունակությունից զրկելը և իր համար վատագույն դեպքում հայկական ազգագրական ռեզերվացիայի վերածելը։
Կից Openstreetmap քարտեզի համապատասխան հատվածն է, որտեղ նշված են մեր և թշնամու դե ֆակտո վերահսկողության տակ գտնվող տարածքները Հայաստան-արհեստածին Ադրբեջան սահմանագծի ծայր հյուսիսային հատվածում։
Возможно, это графический образ (карта и текст «Territory of Azerbaijanoccupied Azerbaijan occupied by Armenia 8 L Territory of Armenia occupiedby Azerbaijan»)