Դերասան Բիլլի Քոննոլին հիվանդ է Պարկինսոնի հիվանդությամբ


20:31 , 17 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կատակերգու դերասան Բիլլի Քոննոլիին ախտորոշել են Պարկինսոնի հիվանդություն, նա անցնում է բուժում, գրում է The Independent-ը:

Չնայած դրան՝ 70-ամյա դերասանը պատրաստվում է նկարահանվել: Նա հայտարարել է, որ շագանակագեղձի քաղցկեղը հաղթահարելուց հետո կկարողանա հաղթահարել նաև Պարկինսոնի հիվանդությունը:

Ավելի վաղ նա խոստովանել էր, որ ելույթների ժամանակ մոռանում է բառերն ու «զգում է, որ խելագարվում է»:

Վերջերս հեռացրել են դերասանի քաղցկեղային ուռուցքը: Ներկայումս նա գրեթե վերականգնել է ուժերը և հանգստանում է ԱՄՆ-ում: 

«Բիլլին կսկսի նկարահանվել սերիալում մոտ ապագայում, ինչպես նաև կմասնակցի Նոր Զելանդիայում 2014թ. տեղի ունենալիք թատերական մեծամասշտաբ շոուին»,- հայտարարել է դերասանի մամլո քարտուղարը: