20:21 , 17 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, հնարավոր է, դառնա Մեսութ Օզիլի բնակարանի սեփականատերը:
Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը, աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն իր ընկերուհու հետ արդեն տուն է փնտրում Մադրիդում:
Մադրիդյան թիմի նախկին ֆուտբոլիստի՝ Օզիլի բնակարանի արժեքը կազմում է 1 մլն ֆունտ: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի բնակարանի հարևանությամբ բնակվում է «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Այդտեղ բնակարան ունի նաև Դևիդ Բեքհեմը: