15:40 , 17 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Չինաստանի Սիչուան նահանգում բացվել է աշխարհի ամենաբարձրադիր Դաօչենգ Յադինգ օդանավակայանը:
Itar-tass-ի փոխանցմամբ, օդանավակայանը ծովի մակերևույթից բարձր է 4411 մետրով, իսկ նախկինում ամենաբարձրադիր օդանավակայանի տիտղոսը պատկանում էր Տիբեթում գտնվող Կուամդո Բամդո օդանավակայանին: Նոր օդանավակայանից իրականացվելու է առաջին չվերթը դեպի նահանգի կենտրոն Չենդու քաղաք:
Թռիչքը տևելու է 65 րոպե, իսկ մինչ այդ Չենդու էին հասնում ավտոբուսով` 2 օրվա ընթացքում: