Քրեական ոստիկանության դիմաց մեքենաներ են բախվել


21:48 , 9 ապրիլ, 2024

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արման Գրիգորյանի վարած «Rolls-Royce» մակնիշի և 41-ամյա Տիգրան Բաբայանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։