15:30 , 17 սեպտեմբեր, 2013Արվեստի պատմությունը երբեք այսքան հեշտ չի եղել ճանաչել, ինչպես մեր օրերում: Համացանցի Reddit կայքում մի օգտատեր հրապարակել է հայտնի գեղանկարներ ու բավականին մանրամասնորեն նկարագիր-մեկնաբանություններ թողնել, թե ինչպես կարելի է ճանաչել դրանց հեղինակններին իրենց ստեղծած արվեստի գործերով: Ըստ նրա Դա Վինչիի աշխատանքները կարելի է ճանաչել դրանցում առկա կապտավուն մշուշով և այնպիսի վայրերով, որոնք հիշեցնում են «Մատանիների տիրակալը» ֆիլմում երևացող վայրերը, իսկ Ռուբենսի աշխատանքները կարելի է ճանանաչել դրանցում պատկերված կերպարների հսկայական հետույքներով:
Չնայած շատերը կարող են մեղադրել ու քննադատել այս նկարագրությունների համար սակայն սրանք իսկապես բնորոշում են այս նկարիչների աշատանքներն ու տարբերակում դրանք այանպես, որ յուրաքանչյուր մարդու համար հասկանալի ու հեշտ կլինի դրանք տարբերակել:
Հետաքրքրիր է նաև այն, որ այդ օգտատիրոջ հրապարակումների ընթերցողները նույնպես տարբեր հայտնի գեղանկարիչների աշխատանքների մասին իրենց կարծիքներն են կիսել մեկնաբանությունների տեսքով:
Եվ այսպես,եկեք տեսնենք, թե որոնք են այն հատկանիշները, որոնք կրկնվում են հայտնի գեղանկարիչների աշխատանքներում ու մատնում իրենց հեղինակների ձեռագիրը:
Եթե գեղանկարներում պատկերված են հսակայական հետույքներ, ուրեմն դրանք Ռուբենս աշխատանքներն են:


Եթե գեղանկարներում պատկերված կերպարները խոշոր աչքերով գանգուր մազերով են, ապա դրանք Կարավաջոյի աշխատանքներն են:

Եթե գեղանկարներում մարդիկ մարմնի թերություններ ունեեն, ապա դրանք Պիկասոյի աշխատանքներն են:


Եթե դուք ինչ-որ անհասկանալի ու անսովոր պատկերններ եք տեսնում ապա դրանք, Դալիի աշխատանքնեւրն են:


Եթե գեղանկարի ֆոնը մուգ գույներով է արված իսկ դրանցում պատկերված մարդիկ տանջված տեսք ունեն, ապա դրանք Տիցիանի աշխատանքներն են:


Եթե գեղանկարներում բազմաթիվ մարդիկ են պատկերված, ապա դրանք Բրեյգելի աշխատանքներն են:

Եթե գեղանկարներում պատկերված բոլոր մարդիկ այդ թվում նաև կանայք Պուտինին են նման, ապա դրանք Յան Վան Էյքի գործերն են:


Եթե գեղանկարներում պատկերված են բազմաթիվ փոքրիկ մարդիկ և դրա հետ մեկ տեղ նաև բազմաթիվ փոքր անհասկանալի ինչ-որ ֆիգուրներ, ապա դրանց հեղինակը Բոսխը է:

Եթե գեղանկարներում պատկերվածները նման են թափառաշրջիկների, ովքեր միայն լուսավորված են փողոցային լուսամփոփի կիսախավար լույսով, ապա դրանք Ռեմբրանտի գործերն են:

Եթե գեղանկարներում կարելի է հեշտությամբ ավելացնել մի քանի աղեղավոր փոքրիկ հրեշտակներ ու ոչխարներ կամ դրանք արդեն իսկ կան նկարներում ապա դրանց հեղինակը Բուշեն է:


Եթե բոլորը գեղեցիկ են ու մերկ, ապա դրանք Միքելանջելոյի աշխատանքներն են:


Եթե գեղանկարներում բալետի պարուհիներ են պատկերված, ապա դրանք Դեգայի գործերն են:

Եթե գեղանկարների պատկերնները խիստ արտահայտված են ու ընգծված ու ինչ-որ կապտավուն երանգ ունեն, հյուծված ու մռայլ դեմքեր ապա դրանք Էլ Գրեկոյի աշխատանքներն են:

Եթե բոլոր նկարներում կպած հոնքերով կանայք են պատկերված ապա դրանց հեղինակը Ֆրիդան է:

Եթե խայտաբղետ լույսերով գեղանկարներ են առանց որևէ կերպարների, ապա դրանք Մոնեի աշատանքներն են:

Խայտաբղետ գույներ և երջանիկ, ուրախ մարդիկ ու խնջույք` դրանք Ռենուառի գործերն են:

Խայտաբղետ գույներ և տխուր մարդիկ` դրանք Մանեի աշխատանքնեհրն են:

«Մատանիների տիրակալը» ֆիլմի բնապատկերները, տարօրինակ կապտավուն մշուշ և նույն արիստոկրատ քթով, գանգուր մազերով Մադոննան. սրանք Դա Վինչիի աշխատանքներն են:


Բազամթիվ գունավոր քառանկյունների պատկերով գեղանկարների հեղինակը Մոնդրիանն է:
