Իռլանդացի մարզիկը «նապաստակի ականջներ» է «պարգևել» Բրիտանիայի վարչապետին


15:00 , 17 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

«British Lions» ռեգբի–թիմի իռլանդացի մարզիկ Մանու Թուիլագին «նապաստակի ականջներ» է արել Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնին, երբ վերջինս լուսանկարվում էր թիմի հետ։

Ինչպես հայտնում է The Independent-ը, զվարճալի միջադեպը տեղի է ունեցել, երբ Քեմերոնն ընդունում էր թիմին իր նստավայրում։ Ինքը Թուիլագին արարքից հետո հայտարարել է, որ ներողություն է խնդրում վարչապետից։