Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


23:59 , 4 ապրիլ, 2024

Tert.am-ը գրում է.

Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:   

Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել շուրջ 174 հազար բնակչություն ունեցող Պատխանկոտ քաղաքից 147 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։

Օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։ 

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: