13:44 , 17 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Աչքերի շուրջ առաջացած կնճիռները տհաճ զգացողություն են առաջացնում և անհանգստացնում գրեթե բոլոր կանանց: Առաջարկում ենք արդյունավետ ու հեշտ տարբերակ` այդ ոչ ցանկալի երևույթից մեկընդմիշտ ազատվելու համար:
Դիմակը պատրաստելու համար շատ բան անհրաժեշտ չէ: Վերցրեք բանանը (ադամաթուզ), հանեք միջուկը` աշխատելով, որ այն իր մեջ չպարունակի շագանակագույն կետեր: Անհրաժեշտ է նաև մեկ ձվի սպիտակուց, մեկ թեյի գդալ վիտամին Е, մեկ թեյի գդալ սպիտակ, յուղոտ յոգուրտ:
Սկզբում լավ հարում եք ձվի սպիտակուցը և մեկ ճաշի գդալ սպիտակուցի վրա լցնում վերը նշված տարրերը: Լավ խառնելուց հետո այն քսում եք աչքերի շուրջը` թողնելով 10-15 րոպե, որից հետո լվացվում եք: Արդյունքն ինքներդ կզգաք մի քանի անգամ նույն գործընթացը կրկնելուց հետո: