Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղակայվել են Փաշինյանի խնդրանքով․ ՌԴ դեսպան


12:30 , 30 մարտ, 2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՌԴ-ի հասցեին ուղղված մեղադրանքների վերաբերյալ հարցին։

«Չեմ նշի անգամ մեր դիտորդների տեղակայումը, որոնք վարչապետի Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Ռուսաստանի հաշվին տեղադրվել են Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին»,- նշել է ՌԴ դեսպանը։

Կոպիրկինը նաև ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։