Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Դանիլովը կդառնա Մոլդովայում Ուկրաինայի դեսպան․ Զելենսկի


00:43 , 30 մարտ, 2024

Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը՝ մարտի 29-ին, երեկոյան ուղերձում ասաց, որ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսեյ Դանիլովը կմեկնի Մոլդովայում Ուկրաինայի դեսպան:

Այս մասին հայտնում են նախագահի սոցիալական ցանցերը ։

Զելենսկին հաստատել է, որ համաձայնվել է Դանիլովի նշանակմանը։ Նրա խոսքով ՝ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն իրեն ասել է, որ այսպես է տեսնում իր աշխատանքը։

«Նա ինձ ասաց Ուկրաինայում իր ապագա աշխատանքի տեսլականը: Մեզ համար Մոլդովան չափազանց նշանակալի պետություն է թե՛ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների, թե՛ մեր երկկողմ փոխգործակցության տեսանկյունից»,- ասել է Զելենսկին։