12:24 , 17 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր սաները կարող են վստահ հանդես գալ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում կայանալիք հանդիպումներին: Հիշեցնենք` մրցաշարում իր մեկնարկային հանդիպումը «Բորուսիա»-ն անցկացնելու է «Նապոլի»-ի դեմ:
«Մենք վստահ, հիանալի խաղ ցուցադրեցինք «Համբուրգ»-ի դեմ հանդիպմանը: Վստահ եմ, որ սաներս նույնքան լավ կխաղան Իտալիայում:
Իհարկե, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունն այլ մրցաշար է, որի շրջանակներում ավելի բարդ է հանդես գալ: Բայց մենք վստահ ենք մեր ուժերին»,- De Telegraaf-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: