«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել


14:27 , 29 մարտ, 2024

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք Մուշեղ Միլիտոնյանի էջից։

Նշենք, որ վերջինս «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը ղեկավարել է շուրջ 5 տարի՝ 2019-ից սկսած:

Մուշեղ Միլիտոնյանը Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին է:

Ավելի վաղ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը հայտնել էր, որ Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում: Թե որքանո՞վ ընկերության որոշումը և նրա հրաժարականը կապ ունեն իրար հետ, հայտնի չէ: