Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի


00:17 , 29 մարտ, 2024

Ռուսական խոշոր հարձակումը կսկսվի առաջիկա ամիսներին. խոսքը մայիսի վերջի կամ հունիսի մասին է։

Աս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ուկրաինացի պաշտպաններին անհրաժեշտ են հեռահար հրթիռներ, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրան մենք ոչ միայն պետք է պատրաստվենք, այլև պետք է  կայունացնենք իրավիճակը, քանի որ գործընկերները երբեմն իսկապես ուրախանում են, որ մենք կայունացրել ենք իրավիճակը:

Ես ասում եմ, որ մենք հիմա օգնության կարիք ունենք»,-ասաց Զելենսկին:

Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության: