Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները


16:26 , 28 մարտ, 2024

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27֊ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։

Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը:

Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության և դուալ կրթության ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ֆինանսական գործիքների կիրառման հնարավորության ու ներդրումների ներգրավման վերաբերյալ։