Վախճանվել է հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը


11:14 , 17 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Հայտնի հայ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը վախճանվել է կյանքի 88-րդ տարում: Ինչպես փոխանցում է PanARMENIAN.NET-ը՝ լուրը հաստատել են Գաֆեսճյանի անվան մշակույթի կենտրոնում:

Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925թ-ին՝ Բրուքլինում, Նյու-Յորք: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում: 1992թ-ին հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը»: