Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ


14:29 , 26 մարտ, 2024

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում մեն Փրկարար ծառայությունից:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Սևան, Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է