Հռոմի օդանավակայանը վաճառում է ուղևորների մոռացած ճամպրուկները


11:01 , 17 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հռոմի «Ֆյումիչինո» օդանավակայանի տնօրինությունը բավական ուշագրավ տարբերակով ազատվում է ուղևորների կողմից մոռացված 2 հազար ճամպրուկներից, որոնք արդեն մի քանի տարի պահվում են հատուկ պահեստում, տեղեկացնում է Euromag-ը։

Տնօրինությունն աճուրդի է հանում միայն 2008-2011թթ. ընթացքում մոռացված ուղեբեռները։ Գնորդները վճարում են ճամպրուկների դիմաց՝ առանց իմանալու, թե ինչ կա դրանց մեջ։ Օրինակ՝ նրանցից մեկին ընդամենը 75 եվրոյի դիմաց բաժին է հասել միանգամից 3 նոութբուք։

Աճուրդը մեծ պահանջարկ է վայելում իտալացիների շրջանում. թոշակառուներ, առևտրականներ ու ընտանիքներ գալիս են այստեղ՝ բացառիկ հնարավորությունն օգտագործելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ