Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան


22:58 , 25 մարտ, 2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է:
Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը: Վրաստանի վարչապետին հյուրընկալել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: