Առավոտյան նախաճաշ. Վարսակի շիլա` չրերով


10:34 , 17 սեպտեմբեր, 2013

Բաղադրությունը

Վարսակի շերտիկներ (овсяных хлопьев)-50 գրամ

Կաթ-350 մլ

Չամիչ

Ծիրանի չիր-100 գրամ

Սեւ սալորաչիր-100 գրամ

Մեղր-2 ճաշի գդալ

 

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ լցնել կաթը, եռացնել, ավելացնել վարսակի շերտիկներն ու եփել մոտ երկու րոպե: Վերցնել կրակից եւ թողնել մի տաք տեղում:

Տաք թավայի մեջ լցնել մեղրը, ու հենց առաջանան փոքրիկ պղպջակներ, ավելացնել կտրատած չոր մրգերն ու մեկ րոպե խառնելով բովել:

 

Շիլան նորից դնել թույլ կրակի վրա, ավելացնել մեղրով չրամրգերն ու խառնել: Փակել կափարիչն ու կրակի վրա թողնել 2 րոպե: