Վաշինգտոնում հարձակվել են Ռազմածովային ուժերի բազայի վրա. մահացել է 12 անձ


10:33 , 17 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ ռազմածովային ուժերի շենքի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 12 մարդ, նրանց թվում հարձակվողներից մեկը: Ենթադրյալ հարձակվողը՝ Ահարոն Ալեքսիսը, մահացել է փոխհրաձգության ժամանակ:

5 մարդ վիրավորվել է: Հարձակման պատճառները ճշտվում են: Ոստիկանությունը շարունակում է հարձակմանը մասնակցելու մեջ կասկածվող 2 հոգու որոնողական աշխատանքները:

Հարձակումը կատարվել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի բազայի վրա, որը գտնվում է Սպիտակ տան եւ Կապիտոլիումի մոտակայքում: