Վազգեն Սաղաթելյանին ևս 2 ամսով կալանավորեցին. նրան էլ տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ, որտեղ երեկ գիշերը տեղափոխել էին Նարեկ Սամսոնյանին


12:14 , 23 մարտ, 2024
Քիչ առաջ Վազգենի պաշտպան Արսեն Բաբայանը հայտնեց, որ նրան 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը բավարարվել է։
Վազգենին տեղափոխում են «Արմավիր» ՔԿՀ՝ այնտեղ, որտեղ երեկ գիշերը տեղափոխել էին Նարեկ Սամսոնյանին ևս։
Դե ինչ, ժողովրդավարության քողի տակ «ադրբեջանավարության» ուղին բռնած մեր երկրի բանտերում պահվում են արդեն հինգ քաղբանտարկյալներ՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։
Ազատությու՛ն քաղբանտարկյալներին։