Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ


09:56 , 17 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը: 

Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը Կվարելի շրջանում (Արևելյան Վրաստան, Կախեթի շրջան) կազմել է 5.3 բալ՝ ասվում է Իլյայի համալսարանի սեյսմոլոգիական մոնիտորինգի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կվարելիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: 

Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև Ադրբեջանի տարածքում՝ սահմանի մոտ: