«Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը». Լևոն Արոնյանի կնոջ գրառումը


20:18 , 22 մարտ, 2024

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին ավագ Լևոն Արոնյանը հաղթել է «American Cup 2024» մրցաշարում, որն անցկացվում է Սենտ Լուիսում: Սուպերեզրափակչում նա մրցել է ամերիկացի Ուեսլի Սոյի հետ և առավելության հասել 2,5:1,5 հաշվով։  
Շախմատիստը հաղթանակից հետո գրառում է արել ֆեյսբուքյան էջում։ 
«Շատ ուրախ եմ «American Cup 2024»-ում հաղթելու համար։ Հոգնած եմ, բայց շատ գոհ»,- գրել է Արոնյանը:

Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին։

Շախմատիստի կինը՝ Անիտա Արոնյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամուսնու հետ համատեղ լուսանկարներ՝ շնորհավորելով նրան:
«Իմ Լևոն Արոնյանը հաղթում է «American Cup 2024» մրցաշարում՝ ոչ մի պարտություն չկրելով: Շնորհակալ եմ, որ ինձ դարձրիր աշխարհի ամենաերջանիկ կինը»,- գրել է նա: