Ճանապարհային «նորաձև նշան» Վանաձորում. զգուշացում վարորդներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


06:25 , 17 սեպտեմբեր, 2013

Ճանապարհային «նորաձև նշան»  Վանաձորում. զգուշացում վարորդներին (լուսանկարներ)168.am-ը գրում է.

Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում որոշ մարդկաց թեթև ձեռքով գնալով ավելանում են բաց դիտահորերը, ինչը լուրջ վտանգ է դառնում ինչպես հետիոտների, այնպես էլ ավտոմեքենաների վարորդների համար: Դիտահորերի մետաղյա կափարիչների գողությունը Վանաձորում նոր չէ, այս մասին բազմիցս է բարձրաձայնվել թե լրագրողների, թե քաղաքացիների, թե անձամբ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից, ով և իրավապահ մարմիններին պարբերաբար զգուշացրել է առավել ուշադիր լինել և պատժել բոլոր մեղավորներին: Ու չնայած այս բոլոր զգուշացումներին, Վանաձորում որոշ մարդիկ պարզապես մի քանի հարյուր դրամի պատճառով գողանում են դրանք` ստեղծելով խիստ վթարային իրավիճակ: Վանաձորցիները, սակայն, հետաքրքիր լուծում են գտել. վարորդներին փոսի մասին զգուշացնելու համար մեծ ծառ են բերել ու դրել հենց բաց դիտահորի մեջ` կես կատակ կես լուրջ նշելով, որ սա նոր ճանապարհային նշան է, որը դեռևս օրենքում չի ամրապնդվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

vanadzor3vanadzor2