ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել․ News.am


19:58 , 19 մարտ, 2024

NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ մարտի 19-ինաշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, սկանդալային պատմություններով հայտնի Դիանա Գալոյանը:

Լրատվամիջոցի ունեցած տեղեկությունների համաձայն` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: