Ղազախստանի ԱԳ նախարարը Հայաստանում է


12:02 , 18 մարտ, 2024

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան ողջունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։

ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները, հանդիպումից հետո, հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: