Գերմանիայում վաճառքի է հանվել Մերկելի փիսիկ նմանակը


04:53 , 17 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Դրեզդենի տիկնիկային թատրոնի նախկին գլխավոր դիզայներ Կերստին Բաուերը կարել է փափուկ կատու խաղալիք, որը վաճառքի հանվելուց ի վեր շատ մեծ պահանջարկ է վայելում գնորդների շրջանում։

Ինչպես նշում է Euromag-ը, գերմանացիների նման մեծ հետաքրքրությունը սովորական խաղալիքի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ այն երկրի կանցլեր Անգելա Մերկելի նմանակն է։

Փիսիկը կրում է նույնպիսի բաց կանաչ բլուզ, վզնոց ու Մերկելի «ավանդական» սանրվածքը։ Գերմանացիների կարծիքով՝ անգամ խաղալիքի դեմքի արտահայտությունն է հիշեցնում կանցլերին։

Նյութն ամբողջությամբ` այստեղ