Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Տավուշում սահմանազատման հնարավոր մեկնարկի մասին անհանգստություն է առաջացրել որոշ սահմանամերձ գյուղերում․ խորհրդային սահմանների վերականգնման արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն կարող է հայտնվել անմիջականորեն նրանց կողքին։
Փաշինյանի հայտարարությունը հնչել է մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ․ Երևանը նախատեսում է նոր ճանապարհահատվածներ կառուցել նրանց փոխարեն, որոնք դուրս են գալիս Հայկական ԽՍՀ սահմաններից։ Մասնավորապես, նա նշել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտ Երևան-Թբիլիսի ճանապարհահատվածը։ Ընդհանուր առմամբ, վարչապետի խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո ամրագրված սահմանները հաստատվել են Ալմա Աթայի հռչակագրում և Պրահայի համաձայնագրում՝ որպես երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ընդունման հիմք։

Երևան-Թբիլիսի ճանապարհի` Ոսկեպար գյուղի մոտ գտնվող այն հատվածները, որոնք դուրս են գալիս Խորհրդային Հայաստանի սահմանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: