3-ամյա երեխան թունավորում ախտանիշով տեղափոխվել է հիվանդանոց


23:24 , 16 սեպտեմբեր, 2013

Yerevannews.am-ը գրում է.

Թունավորումով Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Արտենի գյուղի բնակիչ Ա. Հ. (ծնվ. 2010թ.): ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 16-ին, ժամը 21.34-ին: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: