Չեմ դիտել, կարծիք չեմ կարող ասել


17:56 , 14 մարտ, 2024

Hraparak.am-ը գրում է.

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից կառավարության այսօրվա նիստից հետո «Հրապարակի» լրագրողը հետաքրքրվեց,թե արդյոք նրան դուր է եկել Հայաստանի ներկայացուցչի՝ Լադանիվայի եվրատեսիլյան երգը:

«Տեսանյութին ծանոթ չեմ: Նորմալ եմ համարում, որ ցանկացած արտադրանքի մասով կարող են տարբեր կարծիքներ լինել: Ինքս չեմ դիտել, որևէ կարծիք չեմ կարող հայտնել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: