Դավիթ Սաֆարյանը՝ աշխարհի չեմպիոն


22:16 , 16 սեպտեմբեր, 2013

Armsport.am-ը գրում է.

Բուդապաշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 66կգ քաշայինների եզրափակիչում հանդես եկան Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը և կուբացի Լիվան Լոպեսը:

31-ամյա կուբացի Լիվան Լոպեսը, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ աշխարհի 2011թ. առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն:

 24-ամյա Դավիթ Սաֆարյանը, ով այս տարվա մարտ ամսին Թբիլիսիում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, դարձավ նաեւ աշխարհի չեմպիոն:
 
Եզրափակիչում ավելի փորձառու կուբացի ըմբիշը սկզբում ուներ առավելություն, սակայն երկրորդ մրցափուլում ակտիվացավ Դավիթ Սաֆարյանը ու դարձավ աշխարհի չեմպիոն: