ՄԱԿ-ի փորձագետները չեն տեղեկացնում, թե ով է Սիրիայում քիմիական զենք կիրառել


22:09 , 16 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ իրենք ապացույցներ ունեն Սիրիայում օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: 

Զեկույցում, որը կհրապարակվի մոտակա ժամերին, չի նշվում, թե հակամարտության կողմերից որն է քիմիական զենքը կիրառել: 

ՄԱԿ-ի փորձագետները 14 դեպքեր են հետաքննել, երբ ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել: 

Ժնևում BBC-ի թղթակիցը նշում է, որ փորձագետները ռազմական հանցագործություններում կասկածվողների ցուցակ ունեն, և այդ ցուցակը կարող է փոխանցվել Միջազգային քրեական դատարանին: