Amnesty International-ը բոլոր պետություններին կոչ է անում Թուրքիային չմատակարարել արցունքաբեր գազ և զրահամեքենաներ


22:02 , 16 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Բոլոր պետությունները պետք է հրաժարվեն Թուրքիային արցունքաբեր գազ, ոստիկանական զրահամեքենաներ և զանգվածային անկարգությունների խափանման միջոցներ մատակարարել, քանի դեռ թուրքական իշխանությունները չեն երաշխավորում, որ կպահպանվեն ցուցարարների խաղաղ ցույցերի և իրենց կարծիքի ազատ արտահայտման իրավունքները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Amnesty International միջազգային կազմակերպությունը, հաղորդում է РосБалт-ը:

«Այն փաստը, որ թուրքական ոստիկանությունը կրկին դիմել է կամայական ուժի կիրառմանը ցույցին ի պատասխան, բոլոր երկրների համար ընդգծում է Թուրքիային արցունքաբեր գազ և զանգվածային անկարգությունների խափանման համար անհրաժեշտ իրերի մատակարարումից հրաժարվելու անհրաժեշտությունը»,-ասել է կազմակերպության Թուրքիայիով զբաղվող հետազոտող Էնդրյու Գարդները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ