Hraparak.am-ը գրում է․
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը կգործուղվի Ժնև` մասնակցելուՄիջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում լինելու են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՔՊ-ականներ Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանը, Ծովինար Վարդանյանը և «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը: