Գեղարվեստի ակադեմիան նույնպես «բարեփոխումների» ցուցակում է. նա արժանի չի այս վերաբերմունքին. ռեկտոր


10:19 , 13 մարտ, 2024

Գեղարվեստի պետական ակադեմիան նույնպես «բարեփոխումների» ցուցակում է։ Այս մասին գրել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը։

«Հայաստանի Գեղարվեստի պետական  ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է որ ամեն ինչ ընթանում  է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ որ անհանգստացնում է  Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների»  ցուցակում են:

Իհարկե,  խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին և  անհասկանալի է թե առանց մեր համաձայնության  ոնց պետք է իրականացնեն այդ ամենը:

Ակադեմիան երեկ չի ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի,  կերպարվեստի Հայաստանի միակ բուհն է և արժանի  չի այս վերաբերմունքին»,- գրել է Իսաբեկյանը։