21:54 , 16 սեպտեմբեր, 2013
ԱՄՆ Միլիբանդի նահանգը նույնպես ճանաչել է Ղարաբաղի անկախությունը: Փաստորեն, հինգերորդ նահանգն է, որ ճանաչում է Ղարաբաղի անկախությունը:
Վատ չի:
Ճիշտ է, սույն ԱՄՆ-ն առանձին վերցրած բոլորին ու ամեն ինչ ճանաչում է` այդպես էլ չճանաչելով, որ տասնհինգ թվին երկու միլիոն հայ սպանվեց իր «սարատնիկ» Թուրքիայի ձեռով, եւ որ դա ցեղասպանություն էր:
Այնուհանդերձ, էականը այս պահին այն է, որ մենք ուզել ենք անդամակցենք Մաքսայինին, ԱՄՆ-ը, դեռ մեր անդամակցության թանաքը չչորացած, փոխարեն ասի.
-Հա~-յե~ր... էդ ինչ եք անում:
Ղարաբաղի անկախությունն է ճանաչում:
Ինչ քաղաքական պատճառներո՞վ:
Թույլ են տալիս Ֆյուլեն մի քիչ նեղանա մեզնից, ասի` չենք վստահում, խռովել ենք ձեզանից. ասել է թե` Յուրոփը մի քիչ հետ է քաշվում, առաջ է գալիս ԱՄՆ-ը:
Մեզ ձեռից չգցելու համար
Ասել եմ, չէ՞, երբ կորցնում են, քաղցրանում ես:
Բայց պատճառը միայն այդ չէ:
Ադրբեջանում հոկտեմբերի իննին ընտրություններ են:
Սույն դիկտատուրայում ոչ միայն ընդդիմադիր թեկնածուն չգրանցվեց, այլեւ դիկտատորը դիկտատեց ԱՄՆ-ի դիտորդական խմբին. քյորփա Ալիեւը` քյորփա-քյորփա բաներ ասաց ԱՄՆ-ին: Ասաց, չգաս մեր տուն, չնայես մեր կողմը, չենք ուզում, որ դու մեզ դիտես:
Ահա եւ Չեմբեռլինն էլ պատասխանեց հարբեցող Ալիեւին.
-Կնստենք կոճղին, կճանաչենք Ղարաբաղի անկախությունը: