Մեսսին արժանի էր Ոսկե գնդակին․ Ռոնալդո


23:47 , 12 մարտ, 2024

Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքական և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Լիոնել Մեսսին արժանի էր «Ոսկե գնդակին»։

Արգենտինացին աշնանը ստացավ իր 8-րդ «Ոսկե գնդակը»։ Նա Արգենտինայի հետ հաղթել է աշխարհի առաջնությունում, իսկ ՊՍԺ-ի հետ՝ Ֆրանսիայի առաջնությունն ու Սուպերգավաթը։

««Ոսկե գնդակին» պետք է արժանանար Լիոնել Մեսսին, անկասկած:

Մեսսին յուրահատուկ բան արեց աշխարհի առաջնությունում։ Դա ինձ հիշեցրեց Պելեի ու Մարադոնայի ելույթները»,- Ռոնալդոյի խոսքն է մեջբերել Daily Mail-ը։