Ղազախստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախի տարածք


14:25 , 12 մարտ, 2024
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանին նախագահ Իլհամ Ալիևի հետ մեկնել է օկուպացված Արցախի Հանրապետության տարածք: Նա, մասնավորապես, այցելել է Վարանդա (Ֆիզուլի), որտեղ ծանոթացել է քաղաքի զարգացման գլխավոր հատակագծին։

«Նախագահներին ներկայացվել է բնակավայրի նոր տեսք, ապագա վարչական կենտրոնի, քաղաքային զբոսայգու և այլ կարևոր օբյեկտների էսքիզներ և նախագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանում օկուպացված Վարանդայում կառուցվում է 38 բազմահարկ շենք։