18:14 , 16 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում անցկացված սխալ պատվաստման պատճառով մոտ 70 երեխա է հոսպիտալացվել: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով NDTV-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Արամբագ քաղաքում: Հեպատիտ B-ի դեմ պատվաստման փոխարեն` բժիշկներն անցկացրել են պոլիոմիելիտի դեմ պատվաստում:
Պատվաստումն անցել է մինչև 5 տարեկան 114 երեխա:
Ներկա պահին կատարվում է դեպքի հետաքննություն: