Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում. Ավինյան


17:21 , 8 մարտ, 2024

Մարտի 8-ը տարբեր ընկալումներ ունի աշխարհում: Մենք հաճույքով ենք շնորհավորում մեր հարազատներին, գործընկերներին՝ շրջապատի կանանց, սիրով ու անկեղծությամբ ընդգծելով մեր հատուկ վերաբերմունքը նրանց:
Միևնույն ժամանակ կանանց միջազգային օրվա ստեղծման նպատակը հավասար, արդար և ազատ հանրություն ձևավորելու միտքը սերմանելն է յուրաքանչյուր սերնդում:
Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում: Սա է, թերևս, ամենակարևոր ակնկալիքն ու ցանկությունը այսօր:
Շնորհավոր Մարտի 8