18:02 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 14-ին կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Սևիլիա»-ի նկատմամբ:
Հանդիպմանը ներկա էին նաև «Բարսա»-ի պաշտպան Խերարդ Պիկեի կինը՝ հանրահայտ երգչուհի Շակիրան, ու որդին՝ փոքրիկ Միլանը:
Նրանք հանդիպման ամբողջ ընթացքում բուռն աջակցություն ցուցաբերեցին Պիկեին: Նրանց չխանգարեց նույնիսկ լարված մթնոլորտը, որն առկա էր «Կամպ Նոու»-ի տրիբունաներում:



