17:56 , 16 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի ուղղաթիռները սկսել են ռմբակոծել երկրի հարավում գտնվող Զամբոանգա խոշոր քաղաքի մուսուլման գրոհայիններին: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում կատարելով ֆիլիպինյան ԶԼՄ-ներին:
Ըստ տեղեկությունների` Մորոյի ազգային ազատագրական ճակատի մահմեդական գրոհայինները նախորդ երկուշաբթի` սեպտեմբերի 9-ին, հարձակվել են Ֆիլիպինների հարավային շրջանում գտնվող Զամբոանգա խոշոր քաղաքի վրա` գրավելու քաղաքապետարանը և հաստատելու երկրի հարավային շրջանների անկախությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ