Facebook-ը ներողություն է խնդրել օգտատերերից


23:31 , 5 մարտ, 2024
Facebook-ը գրառում է կատարել պաշտոնական էջում՝ այսօր տեղի ունեցած խափանումների հետ կապված։ 
«Մենք վերադարձել ենք։ Ցավում ենք նրանց համար, ովքեր այսօր չէին կարողանում մուտք գործել Facebook»,- ասված է հայտարարությունում:
Facebook սոցիալական ցանցում այսօր համատարած խափանումներ էին։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում օգտատերերը չէին կարողանում մուտք գործել իրենց պրոֆիլներ։