Քոլին Ֆերտը նոր ֆիլմում կհնչյունավորի Պադինգտոն արջուկին


20:31 , 16 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանացի դերասան Քոլին Ֆերտը կհնչյունավորի Պադինգտոն արջուկին նոր ֆիլմում, որը պետք է վարձույթ դուրս գա 2014թ. Սուրբ ծնունդի ժամանակ, գրում է The Daily Mail-ը: 

Ֆերտի խոսքով՝ համակարգչով ստեղծված արջուկը ինչ-որ բան, այնուամենայնիվ, իրենից կունենա: Դրա համար դերասանին մի քանի կադր տեսախցիկով նկարել են հատուկ սաղավարտով, որոնք կֆիքսեն նրա դիմային մկանները:

Ֆերտը պատմել է, որ Պադինգտոնը իր կատարմամբ խոսելու է պերուական շեշտադրությամբ, քանի որ համաձայն Մայքլ Բոնդի գրքի՝ արջուկը Լոնդոն է ժամանել Պերուից: 

Ֆիլմի ռեժիսորը Փոլ Քինգն է: 

http://www.thestar.com.my/~/media/Images/TSOL/Photos-Gallery/Entertainment/2013/09/16/HPaddingtonBear.ashx