Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը (Video)


11:29 , 4 մարտ, 2024

Օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների հրահանգով քանդվում է Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը։

Հենց այս շենքում էին Արցախի ԱԺ պատգամավորներն աշխատում մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Շենքի քանդման աշխատանքների մասին վկայող կադրերն ակտիվորեն տարածվում են համացանցում։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։