16:22 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում լիբերալ-դեմոկրատ Ջերեմի Բրաունը կարծում է, որ անհրաժեշտ է պետության միջամտությունը, որ կանայք պարտավորված չլինեն չադրա կրել հասարակական վայրերում, գրում է The Telegraph-ը:
Բրաունի խոսքով՝ ինքը գիտի, որ դա պնդելը դժվար է լինելու, սակայն երիտասարդ աղջիկները պետք է ունենան ընտրության ազատություն՝ կրե՞լ չադրա, թե՞ ոչ:
Ավելի մեծ թվով պահպանողական պատգամավորներ են հանդես գալիս նման միջամտության օգտին: Պահպանողական պատգամավորները, այդ թվում՝ կուսակցության փոխնախագահը, հանդես են եկել ի պաշտպանություն Բրաունի: