16:28 , 16 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Միկա»-«Բանանց» հանդիպման 59-րդ րոպեին դաշտի տերերի առաջատար ֆուտբոլիստներից Վարդգես Սաթումյանը լուրջ վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կայքը, 23-ամյա ֆուտբոլիստը, ով նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է, ուսահոդի խախտում է ստացել: Նա ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա մարզումները և, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի «Ալաշկերտի» հետ գավաթային մրցավեճին, որը նախատեսված է սեպտեմբերի 18-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ