20:11 , 16 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Հրեշ-աղջիկ անունով չիխուախուա տեսակի շունը 100.000 դոլար ժառանգություն է ստացել իր տիրուհուց:
Dni.ru-ի փոխանցմամբ, այդ գումարը շան համար հատկացրել է Նյու-Յորքի աճուրդի գործակալ Միրյուել Սիբերտը: Իր կտակի մեջ կինը գրել է, որ չի ցանկանում, որպեսզի իր շունը միայնակ մնա:
Շանը խնամելու հոգսերը ընկնելու են Սիբերտի ընկերուհու ուսերին: Նշվում է, որ 80 տարեկան հասակում մահացած կինը ամուսնացած չի եղել և երեխաներ չի ունեցել: